Home / Հայաստան / «ՀՀԿ»-ական փուչիկների գործով մեղադրանք են առաջադրել 54-ամյա տղամարդու

«ՀՀԿ»-ական փուչիկների գործով մեղադրանք են առաջադրել 54-ամյա տղամարդու

Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների գործով մեղադրանք է առաջադրվել Սերոբ Բոզոյանին` Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (Վնաս պատճառել երկու կամ ավելի մարդկանց առողջությանը): Այս մասին «Հրապարակ» թերթին ասել է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի պետ Արսեն Այվազյանը:

Երեկ մեղադրյալ Սերոբ Բոզոյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է ստորագրությամբ չբացակայելը: Արսեն Այվազյանը սահմանափակվել է այսքանով: Սակայն ավելի ուշ թերթին հաջողվել է պարզել, որ Սերոբ Բոզոյանը 54 տարեկան է և զբաղվում է փուչիկների լիցքավորմամբ: Կազմակերպություն չունի և ինքն է անձամբ ընդունում պատվերներ:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա փոքրաթիվ պատվերներ է ընդունում, ինչից կարելի է ենթադրել, որ իշխանության պատվերի գայթակղությանը դժվարացել է դիմադրել, գրում է «Հրապարակը»:

Tekali Taxi