Home / Տեսանյութեր / «Հարսնաքարի» գործով զբաղվող նախաձեռնությունն առայժմ չի բացահայտում հետագա քայլերը

«Հարսնաքարի» գործով զբաղվող նախաձեռնությունն առայժմ չի բացահայտում հետագա քայլերը

«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Արթուր Մինասյանն արձանագրել է, որ Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատի հարցով արտահերթ նիստ գումարելու ստորագրահավաքի նախաձեռնությանը միացել են 4 խմբակցությունների պատգամավորներ, ինչն աննախադեպ է համեմատ նախորդ գումարման ԱԺ-ի հետ:

«Մենք արձանագրում ենք, որ այն, որ անհրաժեշտ թվով՝  44 պատգամավորներ չեն ստորագրել, վկայում է այն մասին, որ պատգամվորները չդրևսորեցին քաղաքական կամք՝ կանխելու համարքրեական գործի կոծկման փորձերը»,- ասել է Մինասյանը:

Այն հարցին, թե արդյոք կուսակցությունների, մասնավորապես, ԲՀԿ-ի կոզմից դիտավորյալ չի վիժեցվել ծրագիրը, չէ որ կար հնավարություն անգամ հեռակա քվեարկելու օրինագծի տակ, Մինասյանը պատասխանել է, որ քաղաքացիական նախաձեռնությունը չի ցանկանում մտնել կուսակցությունների գզվռտոցների մեջ:

«Կոչը ընդդիմադիր կամ իշխանական կուսակցություններին չէր ուղղված, այլ ԱԺ բոլոր պատգամավորներին: Կան պատգամավորներ, որոնք դատապարտում էին «Հարսնաքարի» դեպքերը, օրինակ, Շուշան Պետրոսյանը: Հարց է ծագում՝ ինչո՞ւ չմիացան, առավել ևս, որ իրենց կուսակիցը մանդատը վայր դնելու մասին հայտարարել է», – ասել է Մինասյանը:

Հարցին, թե ինչու է հասարակական մեծ արձագանք ստացել Վահե Ավետյանի սպանությունը, մինչդեռ նման ապօրինությունները առաջին անգամ չեն կատարվում մեր երկրում՝ նախաձեռնության անդամ Զառա Հովհաննիսյանը պատասխանել է, որ այս հարցում տեղ ունի իրավունքի խախտման երեք դեպք` կյանքի իրավունքի խախտում, քաղաքական իշխանության և քրեաօլիգարխիկ համակարգի գերակայություն:

Ասուլիսի մեկ այլ մասնակից, նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը նշել է, որ իրենք առայժմ չեն ցանկանում  բացահայտել, թե երբ և ինչպես են իրականացվելու իրենց հետագա քայլերը: Սակայն նրանք հավաստիացրել են, որ իրենք շարունակելու են ակտիվ պայքարել:

Tekali Taxi