Home / Հայաստան / Բակո Սահակյանը վերընտրվեց. պաշտոնական

Բակո Սահակյանը վերընտրվեց. պաշտոնական

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հուլիսի 19-ին անցկացված ԼՂՀ նախագահի ընտրությունների պաշտոնական տվյալները, որոնց համաձայն, Հանրապետության գործող նախագահ Բակո Սահակյանը ստացել է ընտրողների ձայների 66,7 տոկոսը (47085 ձայն)՝ այսպիսով, հռչակվելով ԼՂՀ նախագահ:

Նրա հիմնական մրցակից Վիտալի Բալասանյանը հավաքել է 32,5 տոկոս (22966 ձայն):

Արկադի Սողոմոնյանին վստահել է ընտրողների 0,8 տոկոսը (594 ձայն):

Tekali Taxi