Home / Հայաստան / Պատգամավորի ձերբակալված որդին աշխատել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում

Պատգամավորի ձերբակալված որդին աշխատել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում

Ինչպես հայտնի է, նախօրեին ձերբակալել էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի` Նովոյի որդին` Արտակ Գևորգյանը:

30-ամյա Արտակ Գևորգյանը Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ, իջնելով իր կողմից վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից, ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել էր Վիրաբ Ա.-ի կողմից վարվող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և, իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան, «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել էր:

ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը երեկոյան, ժամը 20.30-ին, Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Արտակ Գևորգյանին պատկանող, Երևան քաղաքի Տերյան փողոցում գտնվոդ բնակարանում, որտեղ խոհանոցի անկյունակ բազմոցի նստելատեղի տակից հայտնաբերվել է 4,5 մմ տրամաչափի «Բայկալ» օդամղիչ ատրճանակ: Հայտնաբերված ատրճանակի օրինականությունը ստուգվում է: Ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

«Չորրորդ ինքնիշխանությունը» տեղեկացել է, որ Արտակը սիրում է «գլամուր» գիշերային ժամանցը, ըստ այդմ՝ ամեն ինչ անում է պարբերաբար երեկոյի հերոս դառնալու համար: «ՉԻ»-ի՝ տեղեկություններով՝ Արտակ Գևորգյանը ոչ վաղ անցյալում աշխատել է նախագահականում: Վերջինս եղել է Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայությունում, սակայն հերթական աղմկոտ պատմությունից հետո նրան ագատել են աշխատանքից:

Tekali Taxi