Home / Տեսանյութեր / Բաքվում հրդեհվել է Հեյդար Ալիևի անվան կենտրոնը

Բաքվում հրդեհվել է Հեյդար Ալիևի անվան կենտրոնը

Այսօր առավոտյան` ժամը 11.00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվելԲաքվում գտնվող Հեյդար Ալիևի անվան կենտրոնում: Հրդեհը հաջողվել է մարել միայն ժամը 13.15-ին, հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Որպեսզի ծխացող օջախները կրկին չբնկվեն, հրդեհը մարելուց հետո հրշեջները ուղղաթիռներից շարունակել են օդից բաց թողնել տոննայով ջուր:

Կենտրոնի աշխատակիցները, որոնք գտնվել են հաստատության ներսում, նշել են, որ   հրդեհը բռնկվել է կենտրոնի տանիքում գտնվող էլեկտրական ցանցում՝ կարճ միացման հետևանքով:  Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառների հետաքննության համար դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետները և մի խումբ պաշտոնյաներ:

Պաշտոնական մեկնաբանություն տեղի ունեցածի վերաբերյալ չի հետևել:

Դեպքի վայր տանող բոլոր ճանապարհները փակ են, իսկ հարակից տների բազմաթիվ բնակիչներ լքել են իրենց բնակարանները:

Tekali Taxi