Home / Հայաստան / ՌԴ Պետդումայի նախագահը կայցելի Հայաստան

ՌԴ Պետդումայի նախագահը կայցելի Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 23-ին երկօրյա պաշտոնական այցով  Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Սերգեյ Նարիշկինն ու պատվիրակության անդամները հանդիպումեր կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում ՌԴ Պետդումայի նախագահը հանդիպում կունենա գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ եւ հանդես կգա ելույթով:

ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի պատվիրակության անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնեն Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

 

Tekali Taxi