Home / Հայաստան / Սիրիան ինքն իրեն ոչնչացնում է, իսկ Հաայստանը էշի ականջում քնած է. Մանուչարյան

Սիրիան ինքն իրեն ոչնչացնում է, իսկ Հաայստանը էշի ականջում քնած է. Մանուչարյան

Մի կողմից՝ հայերը փախչում են երկրից, մյուս կողմից՝ սիրիահայերը գալիս են  Հայաստան՝ փրկվելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող դեպքերի և սիրիահայերի՝ Հայաստանում ապաստան փնտրելու փաստին անդրադառնալով` ասել է Ղարաբաղ Կոմիտեի նախկին անդամ  Աշոտ Մանուչարյանը:

Բանախոսը նկատել է, որ Հայաստանը պետք է խելամիտ գտնվի և հնարավորություն տա սիրիահայերի կուռ հանրույթին գալու այստեղ, այլ ոչ թե Ռուսատան, Եվրոպա կամ ԱՄՆ:

«Մոլորակի վրա իշխում է այն համակարգը, որը միշտ եղել է, մի ամբողջ քսակ է գործում, որ տնօրինում է մարդկանց ճակատագրերը: Նրանք որոշել են, որ մարդը պետք է լինի սպառող, գիշատիչ, ըստ իրենց՝ համակարգը պետք է պահպանվի: Մարդկությունը ընդդեմ փողի պատերազմն է շարունակում:

Սիրիան ինքն իրեն ոչնչացնում է: Իսկ մենք մնում ենք էշի ականջում քնած:  Օլիգարխները իրար են ուտում, ով օլիգարխ չէ, փորձում է դառնալ: Սիրիան մեզ ցույց տվեց, որ որտեղ էլ լինենք, այդ պատուհասը կարող է մեզ էլ հասնի»,-ասել է Մանուչարյանը:

Ըստ նրա` կարևոր քայլ է կատարել Արցախը, որը կարող է վճռորոշ լինել ոչ միայն սիրիահայերի տեղավորման համակարգ ձևավորելու հարցում, այլև առհասարակ նոր քաղաքական մթնոլորտ ստեղծելու համար:

«Արցախում ստեղծվել է մի բուռ խելացի մարդկանց խումբ, որ հավաքվել էր Վիտալի Բալասանյանի շուրջ: Դա քաղաքական մի միավոր է, որ ցույց է տվել, որ ինքը ալտերնատիվ է: Պետք է փորձել ողջ հայության ուժերը նման կերպ կենտրոնացնել: Դրա լուրջ հայտը կա, կամ ուժը կձևավորվի և ավելի մեծ հեռանկար կունենա, կամ էլի կբզկտենք, կհեռացնենք, որ չխանգարի կազինո խաղալուն»,- ասել է Աշոտ Մանուչարյանը:

Արցախի ընտրությունների և դրանց հետևող միջազգային դիտորդական խմբին գնահատական տալով` Մանուչարյանը ասել է, որ «միջազգային» բառը անհատեղելի է «լուրջ» բառի հետ, ուստի լեգիտիմ ընտրությունների մասին նրանց հայտարարություններն անլուրջ են:

Tekali Taxi