Home / Հայաստան / «Ոսկե ծիրանը» հրաժարվել է ՖԻԼՄԻՑ Փաշինյանի ու Զուրաբյանի պատճառով. ռեժիսոր

«Ոսկե ծիրանը» հրաժարվել է ՖԻԼՄԻՑ Փաշինյանի ու Զուրաբյանի պատճառով. ռեժիսոր

Ամերիկահայ կինոռեժիսոր Ռոբերտ Դավիդյանը, ով այս տարի 11-րդ անգամ է այցելել Հայաստան, առաջին անգամ է բնակչության շրջանում հուսահատություն և ապագայի հանդեպ անվստահություն նկատել, որից հետո իր մոտ միտք է ծագել  վավերագրական ֆիլմ նկարել քաղաքացիական շարժումների մասին: Այս մասին Դավիդյանն ասել է Epress.am-ի հետ զրույցում:

Ֆիլմը կրում է «Հայ ակտիվիստները հիմա. շարժման ծնունդը» (Armenian Activists Now! Birth of a Movement) խորագիրը և կազմված է ՀԿ-ների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների և պարզապես ակտիվ քաղաքացիների հետ հարցազրույցներից: Այն ներկայացնում է հայաստանյան քաղաքական և սոցիալական իրավիճակը և այն, թե ինչ դեր կարող է ունենալ քաղաքացիական հասարակության ձևավորումը ժողովրդավարական պետություն ստեղծելու, օրենքի գերակայություն ապահովելու և անկախ ընտրություններ անցկացնելու գործում:

«Հայաստանում չկա օրենքի գերակայություն: Ուժը նախագահի ձեռքում է: Նա մտածում է, որ կարող է անել այն, ինչ ուզում է, և արեց դա Մաշտոցի պուրակում:  Եթե որոշ մարդիկ պայթեցնում են մի բար, զուտ այն պատճառով, որ տերը տարբեր է իրենցից, իսկ պատգամավորն ասում է, որ լավ են արել, դա խնդիր է: Այս երևույթների, ինչպես նաև ընտրությունների կեղծիքների դեմ պայքարողները, այո, քաղաքական պայքար են տանում, այլ ոչ թե իրենց կուսակցությունների համար են պայքարում»,- ասել  է Դավիդյանը` նկատելով, որ  նման շարժուրմները քաղաքականացնելուց շատերրը խուսափում են, իսկ ինքը համոզված է, որ քաղաքացիական պատասխանատվությունը և պայքարելու իրավունքը մարդիկ սկսել են գիտակցել 2008թ. կեղծված ընտրություններից հետո:

Ռեժիսորը կարծիք է հայտնել, որ արդյունքի հասնելու համար պետք է նպատակ ունենալ իշխանության երեք ճյուղերի անկախությունը ապահովել, օրենսդրական բարեփոխումներ անել:

Դավիդյանը ֆիլմի մի քանի ցուցադրություն է կազմակերպել Երևանում, վերջին անգամ՝ մարզերից բերած երեխաների համար: Ռեժիսորը նպատակ ունի սեպտեմբերին ֆիլմը տանել բոլոր մարզեր, քանի որ կարծում է, որ մայրաքաղաքից դուրս մարդիկ չգիտեն քաղաքացիական շարժումների մասին, իսկ հեռուստատեսություն ֆիլմնը տանել չի էլ փորձել, քանի որ համոզված է, որ չեն ցուցադրի:

«Եթե ամեն մարզում 5 հոգու էլ հույս տա իմ ֆիլմը և ոգևորի միանալու շարժմանը, ես երջանիկ կլինեմ»,- ասել է Դավիդյանը:

Ռեժիսորն իր ֆիլմը ներկայացրել է «Ոսկե Ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնին, սակայն այն չեն ընդունել:

«Նրանք, երևի, մտածել են, որ եթե Նիկոլ Փաշինյանը և Լևոն Զուրաբյանը խոսում են ֆիմում, ուրեմն ֆիլմը ընդդեմ իշխանության է: Այո, դա այդպես է, սակայն որևէ կուսակցության չի պրոպագանդում, իմ տեսախցիկի առաջ բոլորի հետ խոսել եմ քաղաքացիական հասարակությունից: Հնարավոր է, որ չեն հավանել ֆիլմը, սակայն ֆիլմը դիտողների 99% հավանում են այն, ուստի առաջին տարբերակն ավելի հավանական է»,- ասել է ռեժիսորը և հիշեցրել, որ իր նախորդ ֆիլմերից երկուսը` «Կարաոկե-երազանքներ» և «Վերադարձ» ֆիլմերը, տարբեր տարիներին ցուցադրվել են «Ոսկե Ծիրանում»:

Դավիդյանը 2013 թվականից սկսելու է «Ոսկե օլիգարխ» ֆիլմերի փառատոն, որտեղ ընդունվելու են ֆիլմեր սոցիալական կարևոր հիմնախնդիրների,  անարդարության դեպքերի մասին:

Tekali Taxi