Home / Հայաստան / Ներմուծում են «քեֆի մշակույթը». պարտավո՞ր են արդյոք մարդիկ պատարագը լսել տներում

Ներմուծում են «քեֆի մշակույթը». պարտավո՞ր են արդյոք մարդիկ պատարագը լսել տներում

Երևանի Հարավ Արևմտյան թաղամասի բնակիչբներից մեկից Epress.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ թաղամասում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցին  արդեն մի քանի տարի է` որդեգրել է մզկիթներին բնորոշ քաղաքականությունը՝ մարդկանց դեպի եկեղեցի գրավելու համար պատարագները բարձրախոսներով սփռելով:

«Ստացվում է, որ ոչ թե եկեղեցին իր հնազանդությունն ու քրիստոնեությունը քարոզում է տեղի բնակիչներին, այլ օգտագործելով տեղի «քեֆի մշակույթը» ներմուծում է այն պատարագի մշակույթի մեջ»,- Epress.am-ին ուղղված նամակում գրել է հեղինակը ու նշել, որ եթե դա արվել է այլ կրոնական կազմակերպությունների կողմից, ապա Հայ Առաքելական եկեղեցին մեծ աղմուկ կբարձրացներ:

Սուրբ Երրորդություն եկեղեցու  հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը Epress.am-ի հետ զրույցում մեկնաբանելով  բնակչի բողոքը՝ կարծիք է հայտնել, որ  բողոքը արվում է Առաքելական եկեղեցու դեմ այլ կրոնական կազմակերպությունների հետևորդների կողմից:

«Մենք ընդամենը պատարագներին ենք բարձրախոսերով հաղորդում, քանի որ շատ մարդիկ ցանկանում են առանց եկեղեցի գալու` իրենց տներում լսել պատարագը: Դա ընդամենը դեպի եկեղեցի կանչող ձայն է, ինչի համար շատերը շնորհակալ են: Կարծում եմ` բողոքում են միայն աղանդների հետևորդները»,- ասել է քահանա Արթենյանը:

Նա ասել է, որ եկեղեցին ստացել է նաև բողոքներ եկեղեցու զանգերի հետ կապված, ինչը, ըստ քահանայի, ևս անտեղի է:

Նշենք, որ մեզ ուղղված նամակի հեղինակը հստակեցրել է, որ ինքը որևէ կրոնական կազմակերպությանը չի հարում:

Լուսանկարը՝ araratian-tem.am կայքից

Tekali Taxi