2026 թ. նոյեմբեր 5, հինգշաբթի

ԲՀԿ-ական փոխմարզպետները հեռացվել են պաշտոններից

Լոռու մարզպետի տեղակալ Աղվան Վարդերեսյանը և Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Արտուշ Ղուկասյանը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումների համաձայն հեռացվել են իրենց զբաղեցրած պաշտոններից, տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երկու փոխմարզպետներն էլ ներկայացնում էին «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: