Home / Հայաստան / Շունը տիրուհու մոտ քաղցկեղ է «հայտնաբերել»

Շունը տիրուհու մոտ քաղցկեղ է «հայտնաբերել»

Սպանիել տեսակի Պեննի անունով շնիկը տիրուհու՝ 43-ամյա բրիտանուհի Շերոն Ռոուլինսոնի մոտ կրծքի քաղցկեղ է «հայտնաբերել»:

Բրիտանուհու խոսքով՝ երկար ժամանակ կենդանին փորձում էր հասկացնել իրեն, որ ինքը կրծքի քաղցկեղ ունի: Շունը կամ ինչ-որ բան էր հոտոտում կամ թաթով դիպչում էր այն հատվածին, որտեղ ավելի ուշ իսկապես ուռուցք էր հայտնաբերվել: Մի գիշեր Պեննին ցատկել էր տիրուհու կրծքին: Արդյունքում՝ կինը սուր ցավ էր զգացել: Հաջորդ օրը նա որոշել էր դիմել բժշկի, որից հետո էլ հայտնաբերվել էր չարորակ գոյացությունը:

2012-ի մարտին բրիտանուհին քիմիոթերապիա էր անցել, իսկ ավելի ուշ վիրահատվել: Բուժում սկսելուց հետո շունը դադարել էր հոտոտել տիրուհու կուրծքը:

Բրիտանուհին իր շանը պահապան հրեշտակ է համարում, քանի որ եթե չլիներ Պեննիի համառությունը, նա չէր դիմի բժշկի:

Tekali Taxi