հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ոչ թե վթար է եղել, այլ փոքրիկ դեպք. նախարար

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ոչ թե վթար է եղել, այլ փոքրիկ դեպք. նախարար

Օգոստոսի 20-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի հետ տեղի ունեցածը վթար չէ այլ փոքրիկ դեպք: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո Epress.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 10 օր առաջ Սյունիքի մարզում գործող 5 հասարակական կազմակերպություններ ահազանգել էին այն մասին, որ պոչամբարը վնասվել է, և Ողջի գետում ավելի քան 12 ժամ պոչեր են հոսել: Հ/կ-ները քննադատել էին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և Սյունիքի մարզի տարածքային բնապահպանության տեսչության փակ գործելաոճը, և կոչ արել հասարակությանը հուզող հարցերին տալ սպառիչ պարզաբանումներ:

«Դա վթար չէր, դա փոքրիկ դեպք էր: Եվ հետևանքներն անմիջապես, մի քանի ժամվա ընթացքում վերացվել են մեր տեսչության կողմից: Համապատասխան միջոցներ են ձեռնարկվել, հաշվարկվել է վնասը, և պետք է լինի նաև վնասի հատուցում», – ասել է նախարարը:

Լուսանկարում՝  Ողջի գետը, ecolur.org