Home / Հայաստան / Մոսկվան չի զիջի Բաքվին. հակառակ դեպքում՝ Պուտինը ստիպված կլինի ընդունել իր սխալը. վերլուծաբան

Մոսկվան չի զիջի Բաքվին. հակառակ դեպքում՝ Պուտինը ստիպված կլինի ընդունել իր սխալը. վերլուծաբան

Ռուսաստանը պատրաստվում էր օգտագործել Գաբալայի Ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) մինչև 2025 թվականը, իսկ առաջիկա տարիներին մոդեռնիզացնել սարքավորումները, և այդ ծրագրերի առկայությունը, որոնց իրականացումը ներկայումս մեծ հարցականի տակ է դրված, վկայում են այն մասին, որ Ռուսաստանի ղեկավարությունը մեծապես հետաքրքրված է այդ օբյեկտի վարձակալմամբ: Այս մասին vesti.az կայքի հետ զրույցում ասել է ռուսաստանցի վերլուծաբան Օլեգ Կուզնեցովը:

«Բաքվի պահանջած գումարը, սակայն, Մոսկվան չի վճարի, հակառակ դեպքում Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի հրապարակայնորեն ընդունել իր պարտությունը, իսկ նա դա չի կարող իրեն թույլ տալ, այդ իսկ պատճառով նման բան չի անի: Չէ՞ որ նա կարողացավ կոտրել ընդդիմադիր տրամադրությունները ռուսաստանյան հասարակությունում, չնայած այսպես կոչված «ոչ համակարգային ընդդիմության» բոլոր փորձերին»,- նշել է Կուզնեցովը:

Նրա խոսքով՝ Կրեմլը դժվար թե փնտրում է՝ որտեղից վերցնել պահանջվող 300 մլն դոլարը, դա այնքան էլ մեծ գումար չէ ռուսաստանյան բյուջեի համար: Սակայն, Բաքվին զիջելով, Մոսկվան կարող է իր համար «դոմինոյի էֆեկտ» ստեղծել, քանի որ այլ երկրներ նույնպես կարող են սկսել մեծ գումարներ պահանջել իրենց տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանների վարձակալության համար:

«Ներկայումս այնպիսի իրավիճակ է, երբ երկրի հեղինակությունը պայմանավորում է ոչ թե առատաձեռնությունը,  այլ ժլատությունը», – եզրափակել է վերլուծաբանը:

Tekali Taxi