Home / Տեսանյութեր / Մեքենաների կայանատեղիի տակ գտել են, հավանաբար, Անգլիայի թագավորի աճյունի մնացորդները

Մեքենաների կայանատեղիի տակ գտել են, հավանաբար, Անգլիայի թագավորի աճյունի մնացորդները

Բրիտանացի հնագետները հայտնաբերել են հավանաբար Անգլիայի թագավորներից մեկի՝ Ռիչարդ 3-րդի աճյունի մնացորդները: Գտածոն հայտնաբերվել է Լեստեր քաղաքում՝ տեղի համալսարանի գիտնականների կողմից:

Ոսկորները հայտնաբերվել են մեքենաների կայանատեղիի տակ, որտեղ, ինչպես հայտնել են գիտնականները, ժամանակին տղամարդկանց վանք է եղել: Հենց այս եկեղեցու գերեզմանում էլ հանգչում էր Ռիչարդ 3-րդի աճյունը:

Ավելի ուշ վանքը քանդվել էր, իսկ տեղը մոռացության մատնվել: 5 դար անց հնագետները, ուսումնասիրելով քաղաքի ճարտարապետական պատմությունը, քարտեզների օգնությամբ գտել են այն վայրը, որտեղ գտնվում էր Ֆրանցիսկյան վանքը:

Մասնագետները գտել են վանքից որոշ հատվածներ, ինչպես նաև մարդու մարմնի մնացորդներ: Առաջիկայում փորձագետները գենետիկական վերլուծություն կանցկացնեն, որը 8-12 շաբաթ կտևի: Եթե պարզվի, որ մնացորդներն իսկապես պատկանում են Ռիչարդ 3-րդին, այս գտածոն համաշխարհային սենսացիա կդառնա:

Ռիչարդ 3-րդը ծնվել է 1452 թվականին: Թագավորել է Անգլիան երկու տարի մինչ մահը: Նա Յորքերի ընտանիքի և Պլանտագենետների արքայատոհմի վերջին ներկայացուցիչն էր:

Ռիչարդ 3-րդը պատմության մեջ է մտել որպես բռնապետ, Բրիտանիայի պատմության մեջ ամենաարյունախում թագավորներից մեկը: Սակայն շատ պատմաբաններ դա կապում են թագավորին Շեքսպիրի հայտնի պիեսում պատկերելու հետ:

Tekali Taxi