Home / Տեսանյութեր / ՀԱԿ-ը պատրաստվում է ՀՀԿ-ական պատգամավորի հարցով դիմել Էթիկայի հանձնաժողովին

ՀԱԿ-ը պատրաստվում է ՀՀԿ-ական պատգամավորի հարցով դիմել Էթիկայի հանձնաժողովին

ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցությունում քննարկվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի  գործունեությունը, որը պատգամավորական  էթիկայի նորմերին հակասող է: Այդ մասին այսօր Epress.am-ի հետ զրույցում ասել է  ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Մանուկյանի խոսքով՝ դա հիմք է  հանդիսացել, որպեսզի ամերիկյան դատարանը պարտավորեցնի Այվազյանին մեծ գումար վճարել, ինչի մասին տեղեկատվությունն էլ հայտնվել է հայաստանյան մամուլում:

«Եվ անհրաժեշտ նյութերն արդեն պատշաճ ձևով հավաքելուց հետո խմբակցությունը կմտնի էթիկայի հանձանաժողով՝ քննարկելու Վարդան Այվազյանին պատգամավորական մանդատից զրկելու հարցը», – ասել է Արամ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարանի որոշումը Վարդան Այվազյանին պարտավորեցնում է 37 միլիոն 537 հազար 978 դոլար և 2 ցենտ վճարել «Global Gold Mining» ընկերությանը:

Tekali Taxi