Home / Տեսանյութեր / Ֆրանսիացին դատարանում է ազնվական ընտանիքին 5 տարի մասոնններով վախեցնելու համար

Ֆրանսիացին դատարանում է ազնվական ընտանիքին 5 տարի մասոնններով վախեցնելու համար

Ֆրանսիայում սկսվել են 48-ամյա Թիերի Թիլիի գործով դատական լսումները: Տղամարդը մեղադրվում է տեղի ազնվական ընտանիքներից մեկին մասսոնական դավադրությամբ վախեցնելու և նրանցից խաբեությամբ գումարներ կորզելու մեջ: Այս մասին գրում է The Daily Telegraph-ը:

Տղամարդը համոզել էր դե Վեդրին ընտանիքի 11 անդամների, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում մասոնական օթյակի, միջնադարյան փիլիսոփայական միության և մանկապիղծների կողմից: Թիլին ներկայացել էր որպես ՆԱՏՕ-ի գաղտնի գործակալ, որին հանձնարարվել է պաշտպանել ընտանիքին: Եթե տղամարդու մեղքն ապացուցվի, նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում և 750 հազար եվրոյի տուգանք: Նրա հանցակից Ժակ Գոնսալեսը կարող է 5 տարի անցկացնել բանտում:

Թիերի Թիլիին հաջողվել էր շահել դե Վեդրի ազնվական ընտանիքի երեք սերունդների վստահությունը:

Թիլիի առաջին զոհն էր դարձել Փարիզի քարտուղարական քոլեջի տնօրեն՝ 66-ամյա Գիսլեն դե Վեդրինը: Խաբեբան սկսել էր աշխատել քոլեջում որպես հավաքարար 1999 թվականին: Ժամանակի ընթացքում կինը սկսել էր վստահել տղամարդուն և ծանոթացրել էր հարազատների հետ: Ընտանիքը պնդում է, որ Թիլին հավատացրել էր իրենց, որ իրենք «Համաշխարհային հավասարակշռություն» միջնադարյան եղբայրության0 ժառանգներն են և պետք է թաքնվեն Բորդոյի մոտ գտնվող «Մոնֆլանկեն» ընտանեկան ամրոցում, քանի որ իրենց հանդեպ որս է սկսվել: 5 տարիների ընթացքում ընտանիքը գրեթե դուրս չի եկել ամրոցից՝ վախենալով, որ իրենց կսպանեն:

Թիլին մինչ այդ վստահեցրել էր նրանց, որ իրենք գտնվում են գաղտնի ցանցի վերահսկողության տակ: Խաբեբան ստիպել է ընտանիքին կարողության մի մասը՝ մոտ 4,5 մլն եվրո փոխանցել կանադացի բարերարների, ովքեր իբրև նրանց պաշտպանությամբ են զբաղվում:

Այնուհետև նա համոզել էր ընտանիքի մեծ մասին Օքսֆորդ տեղափոխվել, որտեղ նրանք ստիպված էին ցածր վարձատրվող աշխատանքների անցնել: Թիլիին առաջինը կասկածել է Գիսլեն դե Վեդրինի ամուսինը՝ լրագրող Ժան Մարշանը: Սակայն կինն ու երեխաները նրան «սատանայի գործակալ» են անվանել: Այդ ժամանակ Մարշանը դիմել էր ոստիկանությանը, սակայն հետաքննություն չէր սկսվել, քանի որ ընտանիքի այլ անդամներից բողոքներ չէին ստացվել:

Խաբեությունը վերջնականապես բացահայտել էր 62-ամյա Քրիստին դե Վեդրինը: Թիլին նրան իր սենյակում էր պահել գրեթե առանց սննդի և ջրի մի քանի ամիս շարունակ՝ ծեծելով և հայտարարելով, որ նա գիտի տամպլիերների կորած գանձերին բերող բանկային հաշվի համարը: Քրիստինին հաջողվել էր փախչել Ֆրանսիա անգլիացի ծանոթների և բարեկամների շնորհիվ:

Թիլին ձերբակալվել էր 2009 թվականին Շվեյցարիայում Քրիստին դե Վեդրինի դիմումից հետո: Դատարանում մեղադրյալները չեն ճանաչել իրենց մեղքը:

Tekali Taxi