Home / Հայաստան / ՄԻԵԴ-ն շարունակում է վճիռներ կայացնել Հայաստանի դեմ. վճարում են հարկատուները

ՄԻԵԴ-ն շարունակում է վճիռներ կայացնել Հայաստանի դեմ. վճարում են հարկատուները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է ««Գրիշա Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» բողոքը և պարտավորեցրել պետությանը Վիրաբյանին վճարել 31 հազար եվրո փոխհատուցում, որի հիմնական մասը  բարոյական վնասի դիմաց:

ՄԻԵԴ-ը որոշել է, որ Վիրաբյանի գործով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ (խոշտանգումներ մասին), 6-րդ հոդվածի 2 կետը (արդար դատավարության մասին), 4-րդ ( խտրականության մասին) հոդվածները:

Հիշեցնենք, որ 2004 թվականի ապրիլին ընդդիմության ցույցերի մասնակից Հայաստանի ժողովրդական կուսակցության համակիր Գրիշա Վիրաբյանին ոստիկանները տարել են Արտաշատի ոստիկանատուն, որտեղ էլ հենց ողջ աշխատակազմով հինգ ժամ ծեծի են ենթարկել, հետո գցել են մեկուսարան:

Փաստաբան Տեր-Եսայանը Epress.am-ի հետ զրույցում նկատել է, որ ՄԻԵԴ-ի սահմանված փոխհատուցումը աննախադեպ մեծ գումար է, ինչը սակայն պայմանավորված է գործի սպեցիֆիլայով և այն փաստով, որ ՄԻԵԴ-ն նշված հոդվածներով ամրագրված իրավունքները կիրառման հարցում խիստ է:

Փաստաբանը հիշեցրել է, որ ՄԻԵԴ-ն բավարարել է  2003-04թթ. ընդդիմության հավաքների ժամանակ իրավուքների խախտումների մասով իր մյուս երկու դիմումները ևս: Խոսքը «Հակոբ Հակոբյան և մյուսներն ընդդեմ ՀՀ-ի» և «Արտակ Գաբրիելյանն ընդդեմ ՀՀ-ի» բողոքների մասին է, որոնք բավարարվել են այս տարի ապրիլի 10-ին:

Դատարանը գտել էր, որ 2004 թվականին Հակոբ Հակոբյանին և իր երկու ընկերներին ձերբակալել էին ընդդիմության հավաքներին մասնակցելու համար և անօրեն դատական որոշում են ընդունել նրանց դեմ: Արտակ Գաբրիելյանին ձերբակալել են Արմավիրում ընդդիմության թռուցիկները բաժանելու համար:

ԵԴ-ն պարտավորեցերել է կառավարությանը տուժածներին փոխհատուցել 32 000 եվրոյով, որից 5000 եվրո ստացել է Գաբրիելյանը:

«Այս ողջ փոխհատուցումները տրվում են մեր և ձեր հարկերի հաշվին, իսկ նրանք, ովքեր մեղավոր են իրավունքի ոտնահարումների համար, մի բան էլ պաշտոնի բարձրացումներ են ստանում»,- նկատել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ Եվրադատարանը վճիռ էր կայացրել նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով՝ պարտավորեցնելով պետությանը 6000 եվրո վճարել Սեֆիլյանին անձի ազատության իրավունքի խախտման համար: