Գլխավոր / Հայաստան / Հարձակվել էին իրավապաշտպանների վրա. դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը

Հարձակվել էին իրավապաշտպանների վրա. դատարանը բավարարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքը

Lոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր բավարարել է Հելսինկյան Քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի բողոքն այն փաստի առթիվ, որ ապրիլի 16-ին իրավապաշտպան կազմակերպության վրա հարձակման և գույքի վնասման մասին տեղեկություն ունենալով` ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել:

Այս մասին Epress.am-ին հայտնել է իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Կարեն Թումանյանը:

Այժմ եթե քննչական մարմինը չբողոքարկի դատարանի որոշումը, գործը նոր քննության պետք է ուղարկվի և քրեական գործ հարուցվի:

Հիշեցնենք, որ մոտ 200 անձինք այս տարվա ապրիլին hարձակվել էին իրավապաշտպան կազմակերպության վրա, ջարդել պատուհանները, պոկել են գրասենյակի պատերին կախված անհայտ կորած համարվող անձանց վերաբերյալ անգլալեզու պաստառները:

Հարձակման պատճառը եղել է այն, որ գրասենյակում պետք է տեղի ունենար «Ստոպ» ադրբեջանական ֆիլմերի փառատոնը, ինչին հարձակվողները դեմ են եղել: Ի դեպ հարձակումը տեղի է ունեցել չնայաց այն փաստին, որ նախորդ գիշերը  «Խաղարարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը» հայտարարություն է տարածել փառատոնի հետաձգման մասին: