Սամվել Կարապետյան. «Մենք նպաստել ենք Անիի կործանմանը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը Youtube-ում տեսահոլովակ է տեղադրել, որում պատմում է 2000 թվականին Անի կատարած ուխտագնացության մասին:
Թանգարանի կարգավիճակ ունեցող Անիի հսկիչները, իմանալով, որ խումբը Հայաստանից է, շրջապատել են ուխտագնացության մասնակիցներին և խնդրել Հայաստան վերադառնալիս մի հնարով դադարեցնել Ախուրյանի հանդիպակաց ափին շահագործվող քարհանքի պայթեցումները: Կարապետյանը պատմում է, թե ինչպես է սենյակ առ սենյակ «նահանջել» ստորգետնյա Անին:
«Սա խաղաթուղթ է թուրքերի ձեռքում»,- ասում է Սամվել Կարապետյանը, ով այն ժամանակ արված երկու լուսանկար է ներկայացրել: