Home / Հայաստան / Ինչու է Զարուհի Փոստանջյանը մնացել Բրյուսելում. հորդոր նախագահականի՞ց

Ինչու է Զարուհի Փոստանջյանը մնացել Բրյուսելում. հորդոր նախագահականի՞ց

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ԱԺ-ում շրջանառության մեջ էր դրել «Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը նշվում է, որ անցած ուրբաթ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը պետք է քննարկեր այդ նախագիծն ու տար իր եզրակացությունը:

«Սակայն, «ՉԻ» ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, Սերժ Սարգսյանի նստավայրից՝ Բաղրամյան 26-ից, զանգահարել են իրեն «արմատական ընդդիմադիր» համարող Զարուհի Փոստանջյանին, որն այդ օրերին իր գործընկեր Ստեփան Սաֆարյանի հետ գտնվում էր Բրյուսելում, և հորդորել են ԵԺԿ-ի համագումարն ավարտելուց հետո մնալ և չներկայանալ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին, որպեսզի պատգամավորի բացակայությունը «հնարավորություն տա» նախագիծը հետաձգել, ինչն էլ և արել է մշտական հանձնաժողովը», – գրում է թերթը:

«ՉԻ»-ն նշում է, որ կուսակցության ներկայացուցիչն ընդառաջ է գնացել իշխանությունների հորդորին և մնացել է Բրյուսելում, թեև ԵԺԿ համագումարն արդեն չորեքշաբթի ավարտված է եղել ու նույն համագումարին մասնակցող Սերժ Սարգսյանը, Մհեր Շահգելդյանը և Արտակ Զաքարյանը վերադարձած են եղել Երևան:

Թերթն ընդգծում է նաև, որ նախագիծը հետաձգվել է մեկ տարով:

Tekali Taxi