2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Նախարարը գիտի, որ Սերժ Սարգսյանը «միշտ մտածել է» առողջապահության ոլորտի մասին

Շաբաթ օրը ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ սենսացիոն բացահայտում է արել՝ պատասխանելով մի հարցի, որն արդեն երկու ամիս է, ինչ տանջում է հանրությանը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ առողջապահության ոլորտին առնչվող խորհրդակցության ժամանակ շոշափված թեմաները հիշեցնելով՝ թերթի թղթակիցը հարցրել է նախարարին. «Ի՞նչն է պատճառը, ըստ ձեզ, որ Սերժ Սարգսյանը դրա մասին խոսում է միայն հիմա»:

«Բայց դրա մասին կարծեմ թե ինքը միշտ մտածել է», - ասել է նախարարը:

Թերթն այս լուրը վերնագրել է «Ի՞նչ է անունդ, մտածող»՝ հիշեցնելով, որ վերոնշյալ խորհրդակցության ժամանակ Սարգսյանը խոսել էր այն մասին, որ բուժհիմնարկները դեղերը ձեռք են բերում շուկայականից մի քանի անգամ թանկ: