2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արաբկիրի ոստիկանության բաժնում տասնյակ չհաշվառված գործեր են գտել

Երկու շաբաթ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Արմեն Հակոբյանը «Հրապարակ» օրաթերթի հետ հարցազրույցում ասել էր, որ Արաբկիրի բաժնում ստուգումներ են իրականացվում թաքցված հանցագործությունների մասով, նաև ծառայողական քննություն է կատարվում։

Երեկ թերթը տեղեկացել է, որ այդ գործողություններն ավարտվել են, և մի քանի տասնյակ չհաշվառված հանցագործությունների վերաբերյալ գործեր են ուղարկվել Հատուկ քննչական ծառայություն։

«Ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի, և չի բացառվում, որ մի քանի փոքր գլուխներ պատասխանատվություն կրեն թաքցրած հանցագործությունների համար։ Այս պահին ստուգումներ են իրականացվում նաև Կենտրոնի ոստիկանության բաժնում», - նշում է թերթը։