Home / Հայաստան / 4՝ կողմ, 4՝ դեմ. Հանձնաժողովը մերժել է «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ «Ժառանգության» նախագիծը

4՝ կողմ, 4՝ դեմ. Հանձնաժողովը մերժել է «Հարսնաքարի» դեպքի վերաբերյալ «Ժառանգության» նախագիծը

Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին կյանքից զրկելու հանգամանքների, ինչպես նաև 2001թ. սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանությունից հետո առավել արմատավորված անպատժելիության և ամենաթողության համար պատասխանատու և մեղսակից գործող ու պաշտոնաթող բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հետ առնչություն ունեցող անձանց մասնակցությամբ տեղի ունեցած կյանքի եւ առողջության դեմ հանցագործությունների ուսումնասիրության միջոցով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծի քննարկումը: Այս մասին ասված է «Ժառագնության» տարածած հաղորդագրության մեջ:

Քննարկմանը հիմնական զեկույցով հանդես եկավ նախագծի հեղինակ, ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

4 «կողմ» և 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ այն արժանացավ հանձնաժողովի ոչ դրական եզրակացությանը:

«Ժառանգությունը» հիշեցնում է, որ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու փաստարկներից մեկն այն է, որ նշված փաստերի հնչեղությունը, երկրում տիրող համատարած անպատժելիությունը` ըստ էության դատական իշխանության անգործությունը և գործադիր իշխանության կողմից լիազորությունների չարաշահումը, միանշանակ անհրաժեշտություն են առաջացնում դատական և գործադիր իշխանությունների նկատմամբ հակակշռող եւ զսպող մեխանիզմի կիրառմանը, որը, համաձայն ՀՀ Սահմանադրության,  ՀՀ Ազգային ժողովի կողմից կարող է իրագործվել ժամանակավոր հանձնաժողովի գործառույթներով:

Tekali Taxi