Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում խոսել է ատոմակայանի նոր էներգաբլոկի մասին

Սերժ Սարգսյանը Ֆրանսիայում խոսել է ատոմակայանի նոր էներգաբլոկի մասին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Ժան-Մարկ Էրոյի հետ:

Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, Սարգսյանն ու Էրոն կարծիքներ են փոխանակել այն մասին, որ հայ-ֆրանսիական արդեն 20-ամյա քաղաքական համագործակցությունը հարկ է նշաձող դարձնել նաև տնտեսական հարաբերությունների համար:

Գոհունակությամբ փաստելով, որ Հայաստանի տնտեսության մեջ կատարված ներդրումների ցուցանիշով Ֆրանսիան երկրորդ երկիրն է՝ ՀՀ  նախագահը առաջնահերթ խնդիրներից է համարել առևտրատնտեսական կապերի հետագա զարգացումը և առևտրաշրջանառության աճը: Այս տեսանկյունից քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի լայն շրջանակ:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, մանրամասն անդրադարձ է եղել էներգետիկայի ոլորտում առկա ծրագրերին ֆրանսիական ընկերությունների հետագա ներգրավման հարցերին, Հայաստանի ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման գործում նրանց մասնակցությանը:

Ֆրանսիայի վարչապետն իրենց պատրաստակամությունն է հայտնել Հայաստանում ստեղծվող ազատ տնտեսական գոտիներում ֆրանսիական ընկերությունների մուտքը խրախուսելու հարցում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր՝ հեռահաղորդակցության ոլորտում, Հայաստանի հյուսիսը հարավին կապող ենթակառուցվածքների կայացման և երկրի կենսաթոշակային ոլորտի հետագա զարգացման ծրագրերում ֆրանսիական առաջատար ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

Tekali Taxi