Home / Հայաստան / Վրաստանում Սահակաշվիլիի դեմ ստորագրահավաք են սկսել

Վրաստանում Սահակաշվիլիի դեմ ստորագրահավաք են սկսել

Վրաստանում ստորագրահավաք են սկել նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին պաշտոնանկ անելու համար: Ստորագրահավաքի նախաձեռնողը «Միաբանություն հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ն է:

Ստորագրահավաք նախատեսվում է անցկացնել Վրաստանի ողջ տարածքում: Այն արդեն սատարել են մի շարք հասարակական և մշակույթի գործիչներ՝ գրողներ, ռեժիսորներ:

Այսօր նաև հայտնի է դարձել, որ Վրաստանի սահմանադրական դատարան Սահակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը արգելելու վերաբերյալ հայց է ներկայացվել: Փաստաբան Շալվա Խաչապուրիձեի խոսքով՝ կուսակցությանը գործունեությունը պետք է դադարեցվի, քանի որ այն «բռնություն է քարուզում և իրականացնում»:

Tekali Taxi