Home / Հայաստան / Վարդենիսի մոտ կամուրջ է փլուզվել. 3 մարդ մահացել է

Վարդենիսի մոտ կամուրջ է փլուզվել. 3 մարդ մահացել է

Նոյեմբերի 15-ին, ժամը 14.30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս» կայարանից 2 կմ դեպի հյուսիս գտնվող կամրջի փլուզման հետևանքով 3 մարդ է մահացել, մեկ այլ տուժածի՝ Արգամ Անտոնյանին, տեղափոխել են Վարդենիսի բժշկական կենտրոն: Այս մասին Epress.am-ին հայտնել են Վարդենիսի Մեծ Մասրիկ գյուղի գյուղապետարանից:

«Փլուզվել է Մասրիկ գետի վրայով անցնող երկաթգծի կարմուրջը: Վերջերս կամուրջը վերանորոգվում էր, հենասյուները փոխելու ժամանակ էլ կամուրջը փլվել է: Տուժածները մնացել են երկաթբետոնե կոնստրուկցիաների տակ: Ժամը 15.20-ի դրությամբ փրկարաների օգնությամբ փլատակներից դուրս են բերվել մահացածներից երկուսի Վարդենիս քաղաքի բնակիչ` Վարուժան Սարգսյանի  և Սևան քաղաքի բնակիչ` Մելսիկ Մարտիրոսյանի դիերը», – ասել է գյուղապետարանի աշխատակիցը:

Tekali Taxi