Home / Հայաստան / Խլված հաղթանակը հնարավոր չէ վայելել. Սաֆարյան

Խլված հաղթանակը հնարավոր չէ վայելել. Սաֆարյան

Թիվ 1 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել երեկ ԱԺ լրացուցիչ ընտրությունների ժամանակ իրեն ընտրած մարդկանց:

«Իմ շատ սիրելի ընկերներ: Շնորհակալ եմ բոլորիդ ջերմ խոսքերի համար: Ափսոսում եմ, որ չկարողացա Ձեզ հաղթանակ նվիրել: Բայց վստահեցնում եմ՝ խլված հաղթանակը հնարավոր չէ վայելել: Այն, ինչ ինձ-մեզ է պատկանում, հնարավոր չէ վերցնել կամ խլել: Վստահ եղեք, այդպիսին է կյանքը: Գոնե՝ իմ կյանքը, որում այսպիսի բազում օրինակներ կան: Առնվազն ես գիտեմ, որ այդպես է լինելու: Մի տխրեք ու մի հիասթափվեք», – ասել է Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ թիվ 1 ընտրատարածքում Ռոբերտ Սարգսյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է, ստացել է 18 805 ձայն, «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը՝ 3680 ձայն, իսկ ՀԺԿ-ական Էդուարդ Պետրոսյանը՝ 461 ձայն:

Tekali Taxi