Լրագրողների ֆուտբոլի առաջնությունում երկու թիմեր միավոր չեն կորցրել
Դեկտեմբերի 5-ին «Ֆուտբոլը՝ հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների 6-րդ մրցաշարի երկրորդ տուրի կենտրոնական հանդիպումը մեկնարկեց վերջինը. 21:00-ին «Միկա» մարզադահլիճում հանդիպեցին վերջին երկու մրցաշարերի հաղթողը՝ Epress.am-ը, և 2009 թվականի չեմպիոնը՝ «Մեդիամաքսը»:
Հանդիպումն անցավ լարված պայքարում, առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ երկրորդում Epress.am-ը կարողացավ 2 գնդակ խփել՝ կորզելով հաղթանակը:
Մրցաշարում 100-անոց արդյունք է գրանցել նաև news.am-ի թիմը, որը C խմբում 3:1 հաշվով պարտության մատնեց «Չորրորդ իշխանության» թիմին:
Ամենասուր պայքարը ծավալվել է A խմբում, որտեղ դեռ ոչ մեկը չի կորցրել քառորդ եզրափակիչ դուրս գալու տեսական հնարավարությունները:
Մրցաշարային աղյուսակ
A խումբ
Դեկտեմբերի 3
Mamul.am – Starsbayart.com – 6:1
Մարզաշխարհ – ilur.am – 6:6
Դեկտեմբերի 5
Mamul.am – Մարզաշխարհ – 3:3
Starsbayart.com - ilur.am – 1:3
1. Mamul.am - 4
2. ilur.am - 4
3. Մարզաշխարհ - 2
4. Starsbyart.com - 0
B խումբ
Դեկտեմբերի 3
Epress.am – Mocak.am – 10:0
Mediamax.am – Emedia.am – 6:0
Դեկտեմբերի 5
Epress.am – Mediamax.am – 3:1
Mocak.am - Emedia.am – 2:5
1. Epress.am - 6
2. Mediamax.am - 3
3. Emedia.am - 3
4. Mocak.am - 0
C խումբ
Դեկտեմբերի 3
Արևածաղիկ - 4-րդ իշխանություն – 2:5
News.am – Xsport.am – 8:1
Դեկտեմբերի 5
Արևածաղիկ - Xsport.am –– 2:5
News.am – 4-րդ իշխանություն 3:1
1. News.am - 6
2. Չորրորդ իշխանություն - 3
3. Xsport.am - 3
4. Արևածաղիկ - 0
Մրցաշարի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելն է:
Միջոցառումն իրականացնում են «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկում են բարձրակարգ մրցավարները: Մրցաշարի մշտական աջակիցն է«Կոկա-Կոլա Արմենիա» ընկերությունը: Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության:


