Home / Հայաստան / ՊՆ-ն զոհված զինվորի մորը այլևս Գորիս հասնելու համար գումար չի տրամադրի. կինը գիտի՝ ինչու

ՊՆ-ն զոհված զինվորի մորը այլևս Գորիս հասնելու համար գումար չի տրամադրի. կինը գիտի՝ ինչու

ՀՀ ՊՆ-ն այսուհետ հրաժարվում է հատուցել 2011 թվականին ԼՂՀ-ի Խոջալուի զորամասերից մեկում հրազենային վնասվածքից զոհված Թորգոմ Սարուխանյանի մոր՝ Լենա Սարուխանյանի ճանապարհային ծախսերը, որպեսզի նա կարողանա մասնակցել իր որդու գործով դատական նիստերին, որոնք անցկացվում են Գորիսում:

Լենա Սարուխանյանը նամակով դիմել է գործով դատավոր Համլետ Դավթյանին՝ խնդրելով, որպեսզի դատական նիստերն անցկացվեն Գյումրիում, որտեղ ինքն է բնակվում:

«Սկզբում իրենք մեզ գումար տրամադրեցին աչքներիս թոզ փչելու համար, որ «տեսեք, տեսեք շահագրգռված ենք գործի բացահայտմամբ»: Բայց հետո ձգձգեցին ճանապարհային ծախսը տալը, ու այդ ընթացքում իրենք իրենց չարագործությունները կատարեցին: Թաքցրեցին վկաներին, իսկ վերջին նիստում մերժեցին իմ դիմումները: Ամեն ինչի համար նախարարությունը միշտ գումար ունեցել է հատկացնելու, էդ որ էդքան քարոզարշավներ են անում, էդքան թղթաբանությունների ու աղբեր ավելացնելու գումար ունեն, բայց, որպեսզի զինվորի մայրը դատական նիստին ներկա գտնվի, նրա ճանապարհածախսի համար գումար չունե՞ն»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է Սարուխանյանը:

Վերջինս նաև տեղեկացրել է, որ նախարարը մերժել է դիմումն այն հիմքով, որ իրենք ընդամենը վեց անգամ պետք է տրամադրեին, դրանից ավել՝ ոչ:

«Ուղղակի իրենք տեսան, որ իրենց հանցագործությունները ջրի երես դուրս կգան, իրենք ուզում են անեն այնպես, որ մենք չկարողանանք գնալ նիստերին, և իրենք իրենց հանցագործությունները մինչև վերջ անեն»,- ասել է զինվորի մայրը:

Tekali Taxi