2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Կենտրոնի բաժնի օպերլիազորներին մեղադրում են պաշտոնական դիրքն անցնելու մեջ

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորներ Խաչիկ Բարխուդարյանին և Արտակ Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնական կեղծիքի մեջ: Այս մասին հաղորդում է ՀՀ հատուկ քննչական ծառայության կայքը:

Համաձայն պաշտոնական հաղորդագրության, Խաչիկ Բախբուդարյանը և Արտակ Բարսեղյանը 2012թ. հոկտեմբերի 3-ին գողություններ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել քաղաքացու, ապա առանց արձանագրություն կազմելու և համապատասխան գրանցում կատարելու աշխատասենյակում բռնություն են գործադրել նրա նկատմամբ, պատճառել առողջությանը միջին ծանրության վնաս:

Գործը գտնվում է Հատուկ քննչական ծառայության վարույթում:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառվել  է կալանավորումը: