Home / Հայաստան / Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետը սատարելու է ՀՀԿ-ի թեկնածուին

Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետը սատարելու է ՀՀԿ-ի թեկնածուին

Գյումրու քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը  ՀՀ նախագահական ընտրություններում սատարում է ՀՀ  գործող նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այս մասին Բալասանյանն ասել է հունվարի 21-ին Գյումրիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին հայտարարել էր, որ սեփական թեկնածուով նախագահական ընտրություններին հանդես չի գա և ոչ մի այլ թեկնածուի չի սատարի: Նշենք, որ Սամվել Բալասանյանին, ով ԲՀԿ քաղխորհրդի անդամ է, սեպտեմբերին կայացած Գյումրու քաղաքապետի ընտրություններին սատարել է ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը: Դա տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ մամուլում գրվում էր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առկա տարաձայնությունների մասին

«Ես սատարում եմ ներկայիս նախագահին, քանի որ գործող նախագահը շատ բան է արել Գյումրու համար: Ես նախագահի թեկնածությունըն պաշտպանել եմ նաև 2008 թվականին, հիմա էլ եմ պաշտպանելու, քանի որ նա այս քաղաքի համար շատ գործեր է արել»,- ասել է քաղաքապետը:

Բալասանյանն ընդգծել է, որ քաղաքապետարանն ապաքաղաքականացված կառույց է, իսկ քաղաքի շահերը վեր է դասում կուսակցական և քաղաքական շահերից:

«Քաղաքապետարանի և Գյումրու շահն իմ համար գերշահ է, ավելի բարձր, քան՝ կուսակցական և քաղաքական շահերը: Ավելի վեր եմ դասում գյումերցու շահը: Մենք ունենք շատ խնդիրեր, և եթե հիմա մենք քաղաքականացվենք, ուրեմն խնդիրներ կունենանք»,- Բալասանյանի խոսքերը փոխանցում է «Արմենպրեսը»:

Tekali Taxi