Home / Հայաստան / «Գրանդ քենդի»-ում հավաքել են անձնագրերը. նախագահի թեկնածուն՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին

«Գրանդ քենդի»-ում հավաքել են անձնագրերը. նախագահի թեկնածուն՝ վարչական ռեսուրսի կիրառման մասին

Մոտ մեկ միլիոն մարդիկ, որոնք վերջին 20 տարվա ընթացքում հեռացել են Հայաստանից, ունեն ընտրելու իրավունք, սակայն այդ ձայները իշխանություններն օգտագործում են հօգուտ իրենց թեկնածուի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը՝ նկատի ունենալով, որ այդ քաղաքացիները չեն գտնվում Հայաստանում, բայց նրանց անուններն առկա է ցուցակներում:

ՀՀ նախագահի թեկնածուն նաև ընդգծել է, որ իշխանությունները վարչական ռեսուրս են կիրառում՝ քաղաքացիներին բաժանելով թերթիկներ, որոնցում պետք է լրացվեն անձնական տվյալները:

Մելիքյանի շտաբը նման թերթիկներ հայտնաբերել է Երևանում: Նա նշել է, որ, օրինակ, «Գրանդ Քենդի» ընկերությունում աշխատողներից հավաքել են անձնագրերը:

«Մենք ստուգում ենք այդ ամենը և որևէ մեկին արատավորելու ցանկություն չունենք: Բայց ցանկացած մանրուք կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Արման Մելիքյանը:

Tekali Taxi