Home / Հայաստան / Հայրիկյանն ասել է՝ որ դեպքում ընդդիմադիր թեկնածուն կհաղթի առաջին փուլում

Հայրիկյանն ասել է՝ որ դեպքում ընդդիմադիր թեկնածուն կհաղթի առաջին փուլում

Այսօր Հայաստանում դեպքերը զարգանում են այնպես, որ օր օրի հաղթահարվում են մարդկանց մեջ եղած վախն ու կաշկանդվածությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Նրա խոսքով՝ արտառոց երևույթ է բացահայտվել՝ կաշկանդվածությունից մարդկանց մի հսկայական զանգված ազատվել է ընդամենը մեկ շաբաթում:

Հայրիկյանն անդրադարձել է ընդդիմադիր երեք թեկնածուների՝ իր, Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի երեկ տարածած հայտարարությանը և այդ թեկնածուների համագործակցության հեռանկարին:

«Հիշո՞ւմ եք, որ ասվում էր՝ «ընտրությունները մրցակցային չեն ու կավարտվեն մեկ փուլով», մենք էլ ասում էինք՝ «չէ, էդպես չէ, եթե ժողովրդավարական լինեն ընտրությունները, ապա երկրորդ փուլն անխուսափելի է»: Ասեմ, որ երկրորդ փուլի մասը մնում է ուժի մեջ, եթե այս երեք թեկնածուներից գոնե երկուսը չմիավորվեն: Իսկ եթե երկուսը միավորվում են՝ չեմ ասի՝ որ երկուսը, որովհետև երրորդի համար մի քիչ շահեկան չէ, ապա իսկապես մեկ փուլով կավարտվի: Իսկ եթե երեքը հայտարարության գան, այո, իսկապես մեկ փուլով ընտրությունները կավարտվեն, և նույնիսկ նախագահական աթոռը չի օգնի մեր հարգելի չորրորդ գործընկերոջը»,-հայտարարել է Հայրիկյանը՝ նկատի ունենալով Սերժ Սարգսյանին:

Tekali Taxi