Home / Հայաստան / Իտալիայում Հայաստանի նոր դեսպանը «Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ից է

Իտալիայում Հայաստանի նոր դեսպանը «Հայաստանի եվրոպական բարեկամներ»-ից է

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրաման է ստորագրել Ռուբեն Կարապետյանին Իտալիայում, Խորվաթիայում, Պորտուգալիայում, Մալթայում և Սլովենիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նույն օրվա մեկ այլ հրամանով Իտալիայի դեսպան է նշանակվել 32-ամյա վանաձորցի Սարգիս Ղազարյանը: Մինչ այդ նա աշխատում էր Բրյուսելում տեղակայված «Հայաստանի եվրոպական բարեկամներ» հասարակական կազմակերպությունում: Ղազարյանը ուսումը ստացել է Իտալիայում՝ նախ Վենետիկում, ապա Գորիցիայի համալսարանում:

Լուսանկարը՝ cafeuropa.eu

Tekali Taxi