Home / Տեսանյութեր / Սերժ Սարգսյանի շտաբը «խստորեն դատապարտում է» քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրումը

Սերժ Սարգսյանի շտաբը «խստորեն դատապարտում է» քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրումը

Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբը խստորեն դատապարտում է տարբեր անձանց կողմից քաղաքացիների անձնագրային տվյալների հավաքագրման /այդ թվում  իրենց աշխատանքի վայրերում/ փաստը: Այս մասին ասված է Շտաբի տարածած հայտարարության մեջ:

«Նման աշխատանքները /եթե դրանք համապատասխանում են իրականությանը/ նվազեցնում են ընտրական գործընթացի նկատմամբ քաղաքացիների վստահությունը և ստվերում ընտրական գործընթացը, ուստի կենտրոնական ընտրական շտաբը հետամուտ է լինելու նման փաստի վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի և իր իրավասության շրջանակներում օրենքով նախատեսված միջոցներ է ձեռնարկելու այդ անձանց պատասխանատվության ենթարկելու համար», – ասված է հայտարարության մեջ:

Շտաբից հայտնում են նաև, որ այս կապակցությամբ իրենց մոտ գործում է թեժ գիծ:  Հեռ.` 564297

Tekali Taxi