Home / Տեսանյութեր / Սփյուռքահայերին կոչ են անում Կաթողիկոսին գումար չհանգանակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սփյուռքահայերին կոչ են անում Կաթողիկոսին գումար չհանգանակել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը ներկայացրել է «Կեղծ արժեքներ» շարքի 5-րդ մասը, որում պատկերված է Կոտայքի մարզում կործանվող Գհուկի վանքի վիճակը՝ Երևանում կառուցվող կաթողիկոսական նստավայրի կառուցման ֆոնին:

Նախաձեռնությունը կոչ է անում սփյուռքահայերին դիտել տեսանյութը և զերծ մնալ սարերում վանքերի հետ հետ գործ չունեցող Կաթողիկոսին գումար հանգանակելուց՝ դրա փոխարեն ուղղելով այն առավել կարևոր ուղղություններով:

«Հայրենիքը միայն հանցագործ Կաթողիկոսի գլխավորած եկեղեցին չէ: Հայրենիքը նաև հեռավոր գյուղերում կիսաքանդ դպրոցների մեջ դաս անող երեխաներն են: Նրանց է օգնել պետք, իսկ կաթողիկոսը իր հարյուրավոր միլիոնները վաղուց դիզել է», – ասված է նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Լուսանկարը և տեսանյութը՝ «Չենք լռելու» նախաձեռնության

Tekali Taxi