Home / Հայաստան / Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծում. Անդրիաս Ղուկասյանը մեկնաբանել է ռադիոկայանի որոշումը

Ռուսաստանը խոչընդոտներ է ստեղծում. Անդրիաս Ղուկասյանը մեկնաբանել է ռադիոկայանի որոշումը

«Ռադիո Հայ» ռադիոկայանի և «Ռուսաստանի ձայն»-ի (Голос России) համագործակցության ավարտը մեծ վնաս կհասցնի հայկական ռադիոկայանների ցանցին, որի երկու կարևոր գործընկերներից մեկն այլևս ֆինանսավորում չի տրամադրի: Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է «Ռադիո Հայ»-ի խորհրդի նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հունվարի 21-ից հացադուլ է անում շինծու ընտրությունների դեմ:

«Սա վկայում է, որ Ռուսաստանի Դաշնությունը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի ընտրություններին և ակնհայտորեն աջակցում է մի թեկնածուի և խոչընդոտներ ստեղծում մեկ այլ թեկնածուի համար»,- մեկնաբանել է Ղուկասյանը:

Հիշեցնենք, որ «Ռուսաստանի ձայն»-ը միակողմանի խզել է պայմանագիրը «Ռադիո Հայի» հետ: Ըստ ռուսաստանյան ռադիոկայանի՝ պատճառը Անդիաս Ղուկասյանի «ոչ ադեկվատ քաղաքական կեցվածքն է»:

Tekali Taxi