Գլխավոր / Տեսանյութեր / Փետրվարի երրորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը բարձրանալու է

Փետրվարի երրորդ տասնօրյակում Հայաստանի տարածքում օդի ջերմաստիճանը բարձրանալու է

Փետրվար ամսին Հայաստանի առանձին շրջաններում, մասնավորապես, Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի նախալեռներում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0-ից մինչև +2 աստիճան: Ամսվա ընթացքում առանձին օրերին հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում. գիշերը` 7-ից մինչև 10 աստիճան ցուրտ, ամսվա երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում` 13 -ից մինչև 17 աստիճան:

Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0-ից  մինչև 2 աստիճան տաքություն: Ամսվա ընթացքում առանձին օրերի հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում. գիշերը` 8-ից մինչև 10 աստիճան ցուրտ, ամսվա երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի բարձրացում. ցերեկը՝ 14-ից մինչև 16 աստիճան տաքություն:

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 3-ից մինչև 7 աստիճան ցուրտ: Ամսվա ընթացքում առանձին օրերի սպասվում է  օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև 15-20 աստիճան, ամսվա երրորդ տասնօրյակում օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը 5-ից մինչև 8 աստիճան:

 

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 1 աստիճան տաքությունից մինչև  2 աստիճան ցուրտ: Ամսվա ընթացքում առանձին օրերի  սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև 12-ից մինչև 17 աստիճան,  ամսվա երրորդ տասնօրյակում ցերեկը օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ 13-ից մինչև 17 աստիճան:

Տավուշի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0-ից մինչև 4 աստիճան տաքություն: Ամսվա  ընթացքում առանձին օրերի սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` 4-ից մինչև 9 ստիճան: Ամսվա երրորդ տասնօրյակում ցերեկը` օդի ջերմաստիճանի բարձրացում մինչև 14-ից մինչև 19 աստիճան:

Վայոց Ձորի մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը հովտային շրջաններում  0-ից մինչև +2 աստիճան է լինելու, լեռնային շրջաններում`2 աստիճան տաքությունից մինչև 4 աստիճան ցուրտ: Ամսվա ընթացքում առանձին օրերի սպասվում է  օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում՝ 5-ից 10,  լեռնային շրջաններում` 12-ից մինչև 17 աստիճան ցուրտ, ամսվա երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի բարձրացում:

Սյունիքի մարզի հովտային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը կլինի 3-ից մինչև 5 աստիճան տաքություն, լեռնային շրջաններում` 0-ից 2 աստիճան ցուրտ: Ամսվա ընթացքում առանձին օրերին սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում. գիշերը հովտային շրջաններում 2-ից մինչև 7, լեռնային շրջաններում` 8-ից մինչև 13 աստիճան ցուրտ, ամսվա երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի բարձրացում: