Home / Հայաստան / Ինչ են ցանկանում ցույց տալ իսկական հայրենասերներին. Շանթ Հարությունյանը՝ մահափորձի մասին

Ինչ են ցանկանում ցույց տալ իսկական հայրենասերներին. Շանթ Հարությունյանը՝ մահափորձի մասին

Պարույր Հայրիկյան դեմ մահափորձը կապված է ռուսաստանյան հատուկ ծառայությունների հետ և նպատակ ունի ամրապնդել վախի մթնոլորտը Հայաստանում: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը (լուսանկարում՝ ձախից), ով գտնվում էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտոնի Վերակենդանացման բաժանմունքի մուտքի մոտ:

Նրա խոսքով՝ այդ գործողությունը նաև նպատակ ուներ ցույց տալ հայաստանակենտրոն ուժերին, իսկական հայրենասերներին, թե ինչ կարող է լինել նրանց հետ, եթե փորձեն պայքարել իրական ազատության համար:

Շանթ Հարությունյանի պնդմամբ՝ Պարույր Հայրիկյանը հանդիսանում է Հայաստանի անկախության համար և կայսրության դեմ պայքարի խորհրդանիշը:

Նախկին քաղբանտարկյալը բացառել է, որ այս մահափորձը կարող է լինել քրեական տարրերի հաշվեհարդարի հետևանք, քանի որ Հայրիկյանի կենսագրությունը և նրա կենսակերպը բացառում են կապը քրեական աշխարհի հետ:

«Եթե նման խնդիր լիներ, Հայրիկյանին կոչնչացնեին Խորհրդային Միության տարիներին, երբ նա բանտերում էր, ինչպես նաև դա կարող էին անել 90-աաններին», – ասել է Հարությունյանը:

Tekali Taxi