Home / Հայաստան / Լոռու մարզպետարանը ճնշում է գործադրում Ստամբուլ մեկնող ուսուցիչների վրա

Լոռու մարզպետարանը ճնշում է գործադրում Ստամբուլ մեկնող ուսուցիչների վրա

Լոռու մարզպետարանը ուսուցիչների նկատմամբ ճնշումներ է իրականացնում՝ պահանջելով, որպեսզի նրանք հրաժարվեն 2013 թ-ի փետրվարի 7-10-ը ընկած ժամանակահատվածում Ստամբուլում նախատեսված  «Ոսուցիչները հանուն ժողովրդավարության և խաղաղասիրության Թուրքիայում, Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում»  թեմայով դասընթացին մասնակցությունից: Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից այսօր տարածված հայտարարության մեջ:

«Նման վարքագիծը ոչ միայն անթույլատրելի է, այլև ցույց է տալիս մարզպետարանի անգրագիտությունը և ժողովրդավարական պետությունում մարզային վարչակազմի հակաժողովրդավարական վարվելակերպը և բնույթը: Ուսուցիչների չմասնակցելը դասընթացին, որի կազմակերպման համար բոլոր նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են, կդիտարկվի որպես ՀՀ պաշտոնական դիրքորոշմանը ակնհայտ հակասող դիրքորոշում, որի պատասխանատվությունը կկրեն ոչ միայն Լոռու մարզպետարանը, այլև ՀՀ իշխանությունները», -նշված է հայտարարությունում:

Գրասենյակը անհապաղ պահանջում է չխոչընդոտել ուսուցիչների մասնակցությանը  դասընթացին, քանի որ այն իրականացվում է Եվրոպական Միության Արևելյան գործընկերության տրամաբանության շրջանակներում, իսկ Հայաստանի Հանրապետությունը ընդգրկված է Արևելյան գործընկերության գործընթացում:

Դասընթացի նպատակն է հզորացնել նշված երկրներում հանրակրթական դպրոցների ուսուցիչների լսարանի կառավարման հմտությունները՝ համեմատելով ֆորմալ կրթության համակարգի դերը, այդ երկրներում ուսուցիչների վերապատրսատման /ուսուցման մեթոդները:

Tekali Taxi