2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Սարյանի պուրակի ակտիվիստները նոր նախաձեռնություն են ստեղծում

Երևանի Սարյանի պուրակում տեղի ունեցող ամենօրյա քաղաքական զբոսանքի մասնակիցները պատրաստվում են քաղաքացիական նախաձեռնություն ստեղծել՝ «Ազատության հրապարակ» անվամբ:

Նոր քաղաքացիական նախաձեռնության հաղորդագրության մեջ ասվում է, որ երկուշաբթի՝ փետրվարի 11-ին, ժամը 18.00-ին Սարյանի պուրակում տեղի է ունենալու նախաձեռնության կազմակերպած առաջին միջոցառումը, որտեղ հռչակվելու են նախաձեռնության նպատակներն ու առաջիկա անելիքները:

Լուսանկարը՝ Արման Վեզիրյանի