Home / Հայաստան / Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ և ասել՝ որ դեպքում դիմումը հետ կվերցնի

Պարույր Հայրիկյանը դիմել է ՍԴ և ասել՝ որ դեպքում դիմումը հետ կվերցնի

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու խնդրանքով: Հայրիկյանն ասել է, որ իր դիմումը հետ կվերցնի միայն այն դեպքում, եթե առաջիկա երկու օրերին կայանա ընդդիմադիր թեկնածուների միավորումը:

Հիշեցնենք, որ երեկ նախագահի թեկնածուն բաց նամակով դիմել էր Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին, մասնավորապես, նշելով, որ եթե ընտրությունները հետաձգի 14 օրով, ապա իրենք կարող են մեկ միասնական թեկնածու առաջարկել:

«Դրան զուգահեռ պետությունը կազատվի լրացուցիչ ծախսերից ու չի խախտի բազմաթիվ դիտորդների ժամանակացույցը»,- այսօր ասել է Հայրիկյանը:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն, ում դեմ հունվարի 31-ի գիշերը մահափորձ էր իրականացվել, ավելի վաղ հայտարարել էր, որ ընտրությունները հետաձգելու դիմում չի ներկայացնի: Ավելի ուշ՝ փետրվարի 8-ին, Հայրիկյանը մտափոխվել է ու հայտնել, որ դիմելու է ՍԴ:

Tekali Taxi