Home / Տեսանյութեր / Կաթողիկոսն ընտրություններին «ակտիվ մասնակցության» կոչ է արել. հավաքում են անձնագրերի պատճենները

Կաթողիկոսն ընտրություններին «ակտիվ մասնակցության» կոչ է արել. հավաքում են անձնագրերի պատճենները

Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին:

Թերթն ընդգծում է, որ պաշտոնապես դա բացատրել են նրանով, թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով:

Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի՝ նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատև ժողով է անցկացրել, և, «ՀԺ»-ի ունեցած տեղեկություններով, խոսել է նաև նախընտրական թեմաներով, մասնավորապես, առաջիկա ընտրություններին «ակտիվ մասնակցություն» ապահովելու անհրաժեշտության մասին:

Ըստ թերթի աղբյուրների, անձնագրերի պատճենները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում` Էջմիածնի և Սևանի ճեմարանների սաներից: Գործի գլխավոր պատասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը:

Նշված տեղեկությունների շուրջ Հայ Առաքելական եկեղեցու լրատվության պատասխանատուներից մեկնաբանություն ստանալու «ՀԺ»-ի փորձերն ապարդյուն են անցել:

Tekali Taxi