Home / Հայաստան / Հայկական հարցում Բաքուն ստեղծագործական մոտեցման պակաս է զգում. կարծիք Վաշինգտոնից

Հայկական հարցում Բաքուն ստեղծագործական մոտեցման պակաս է զգում. կարծիք Վաշինգտոնից

Ադրբեջանական իշխանությունները կարող էին օգտվել արձակագիր Աքրամ Այլիսլիի շուրջ ծագած սկանդալից` սեփական իմիջը բարելավելու համար, սակայն դա չարեցին, համոզված է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստված մեկնաբանության մեջ փորձագետը նկատում է, որ պաշտոնական Բաքուն հայերին վերաբերող որևէ խնդրի չի կարողանում համարժեքորեն  արձագանքել:

«Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում զգալի հաջողությունների հասավ: Երկիրը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, զարգացնում է կապերն Արևմուտքի հետ էներգետիկ ոլորտում, միջազգային ասպարեզում ընկալվում է որպես կանխատեսելի և վստահելի գործընկեր: Բայց ինչ վերաբերում է «հայկական հարցին», ապա այստեղ Բաքուն ակնհայտորեն ստեղծագործական մոտեցման պակաս է զգում: Այլիսլիի նկատմամբ իշխանությունների դրական վերաբերմունքը կարող էր նաև որպես դրական ազդանշան ընկալվել Լեռնային Ղարաբաղի հայերի համար, որոնց պաշտոնական Բաքուն ներկայացնում է որպես Ադրրբեջանի քաղաքացիներ: Նման ազդանշան, սակայն, այդպես էլ չհնչեց», – նշում է վերլուծաբանը` նկատելով, որ թեև Բաքվում որոշ հայտարարություններ հնչեցվեցին ի պաշտպանություն Այլիսլիի, սակայն արձակագրի դեմ սկիզբ առած արշավին հետևած հակազդեցությունն այնքան էլ հզոր չէր:

«Այդպիսով մենք ևս մեկ հավելյալ ապացույցը ստացանք այն իրողության, որ ոչ միայն իշխանությունները, այլև շարքային ադրբեջանցին պատրաստ չէ ձգձգված այս հակամարտության կարգավորմանը», – ընդգծում է Մարկեդոնովը։

Վերլուծաբանի պնդմամբ` իրավիճակը Հայաստանում ևս գրեթե նույնն է: «Քարե երազներ»-ի շուրջ ծագած պատմությունը ի ցույց դրեց նաև հակառակ կողմի` փոխզիջումների գնալու անպատրաստ լինելը: Հայ գրողներից, հրապարակախոսներից ու հասարակական գործիչներից շատերը Այլիսլիի քաղաքացիական պահվածքից խանդավառվել էին: Հայկական կողմից, սակայն, համարժեք պատասխան չհնչեց: Հայաստանում ասում են` «ի՞նչ է, մենք պետք է ամեն մի նման ստեղծագործությանը պատասխանենք ապաշխարող վեպո՞վ», – նշում է Սերգեյ Մարկեդոնովը:

Tekali Taxi