Home / Տեսանյութեր / ՊՆ. զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման դեպք չի արձանագրվել

ՊՆ. զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման դեպք չի արձանագրվել

ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններում ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական շտաբի արձանագրած խախտումների ամփոփագրի 121-րդ կետի (առ 08:00 19.02.2013, www.raffi4president.am/hy/violations) և նույն ամփոփագրին կից էլեկտրոնային լրատվամիջոցներում ներկայացված լուսանկարի  կապակցությամբ ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ 2013թ. փետրվարի 18-ի ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության ընթացքում 1988 տեղամասերից ոչ մեկում դիտորդական առաքելությունների և խմբերի կողմից չի արձանագրվել զինծառայողների կողմից ընտրական գործընթացի խախտման որևիցե դեպք:

Չբացառելով զինծառայողների ուղղորդման հնարավորությունը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ-ն առաջակում է հայտնել, թե որ ընտրատեղամասում և երբ է արված լուսանկարը` միջադեպի մանրամասները ճշտելու և հնարավոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Լուսանկարը՝ Aravot.am-ի

Tekali Taxi