Home / Հայաստան / Հայաստանյան ընտրությունները՝ մեկ քայլ առաջ. Բրիտանիայի արձագանքը

Հայաստանյան ընտրությունները՝ մեկ քայլ առաջ. Բրիտանիայի արձագանքը

Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը:

«Փետրվարի 18-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները ևս մեկ քայլ առաջ էին Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում: Քարոզարշավը բաց էր և ազատ, ընտրողների մասնակցությունը բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը:

 

Ես ողջունում եմ միջազգային դիտորդական առաքելության նախնական հաշվետվությունը, որը եզրահանգեց, որ այս ընտրություններն առանձնացան հիմնարար  ազատությունների նկատմամբ հարգանքով, բայց միաժամանակ մատնանշեց թերացումներ ընտրությունների  ադմինիստրացիայի մեջ, ինչպես նաև քաղաքական միջամտության դեպքեր: Ես սպասում եմ առաքելության վերջնական հաշվետվությանը և քաջալերում Հայաստանի իշխանություններին կառուցողական արձագանքել հնարավոր առաջարկություններին:

Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում», – ասել է Դեյվիդ Լիդինգթոնը:

Tekali Taxi