Home / Հայաստան / Մի թեթև իրար չեն հասկացել. Սամվել Ալեքսանյանը հարթել է ԱԺ-ում ծեծկռտուքի հետևանքները

Մի թեթև իրար չեն հասկացել. Սամվել Ալեքսանյանը հարթել է ԱԺ-ում ծեծկռտուքի հետևանքները

Ուրբաթ օրը ԱԺ-ում քաշքշոց ու ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի և ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի օգնականի միջև, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Ինչպես նշում է թերթը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով Կորյուն Նահապետյանի աներն է, շաբաթ օրն արդեն հարթել է միջադեպը՝ կառուցողական զրույց ունենալով կողմերի հետ: Նա հորդորել է չմոռանալ, որ Կորյունը «Կորյուն չէ, այլ իմ փեսան է, ի՞նչ իմաստ ուներ ըտենց ղալմաղալ անելը»:

«Այնուհանդերձ, երեկ գեներալների ԱԺ սենյակում այդ առիթով դեռ մեծ ելումուտ էր», – նշում է թերթը՝ հիշեցնելով, որ միջադեպի առիթը ուրբաթ օրը Կորյուն Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի ընթացքում ծագած վեճն էր:

Նահապետյանը գտել էր, որ պատգամավորների օգնականները չպետք է նստեն ընդհանուր սեղանի մոտ, այլ՝ «պատի տակ», ինչն էլ վեճի տեղիք էր տվել սեղանի շուրջ նստած գեներալ Մանվելի օգնականի և նրան այնտեղից հանելու, ինքն այնտեղ նստելու պատրաստ Կորյուն Նահապետյանի օգնականի միջև, որն էլ նիստից հետո վերածվել էր ծեծկռտուքի օգնականների միջև, որին նաև միջամտել է Կորյուն Նահապետյանը:

Թերթի հարցմանն ի պատասխան՝ կողմերը երեկ պնդում էին, թե ոչ մի բան էլ չի եղել, պարզապես «մի թեթև իրար չենք հասկացել»:

Tekali Taxi