Գլխավոր / Տեսանյութեր / Հովհաննիսյանը հանգցրեց Սարգսյանի և Քոչարյանի այրվող նկարները, պարտավորվեց հետ չկանգնել

Հովհաննիսյանը հանգցրեց Սարգսյանի և Քոչարյանի այրվող նկարները, պարտավորվեց հետ չկանգնել

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Նոր Հաճնում հանրահավաքից առաջ մարդկանց բարևելով քայլել է փողոցներով, զրուցել բնակիչների հետ: Մարդիկ նշում էին, որ հավատում են Հովհաննիսյանին, բայցև կոչ էին անում նրան չհիասթափեցնել իրենց և հաստատուն լինել:

Հովհաննիսյանի ելույթի ժամանակ հավաքված մարդկանց շարքից դուրս է եկել Նոր Հաճնի բնակիչ Փառանձեմ մայրիկը, ում որդին՝ Էդիկ Տոռոզյանը, արցախյան ազատամարտի առաջին զոհն է եղել: Փառանձեմ մայրիկը Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքներին մի քանի անգամ հրապարակային կերպով վառել է Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի նկարները: Նոր Հաճնի հանրահավաքի ժամանակ նա նույնպես սկսել է այրել Սարգսյանի և Քոչարյանի նկարները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը ու, դիմելով տարեց կնոջը, ասել է, որ այժմ իրենք այլ ճանապարհով են գնալու և ձեռքերով հանգցրել է կրակը: Նշենք, որ նկարներն այրելուց առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ Փառանձեմ մայրիկի օրհնանքով պարտավորվում է հետ չկանգնել պայքարից՝ «ոչ մի զադնի սկոռոստ»:

Լրագրողների հետ զրույցում Փառանձեմ մայրիկը ասել է, որ չէր կարող չայրել նկարները, քանի որ անցած ընտրություններին եղել է Հրանտ Բագրատյանի վստահված անձը և տեսել է, թե ինչպես են իր ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի օգտին «400 քվեաթերթիկ լրցրել»:

Tekali Taxi