Home / Տեսանյութեր / Աշոտյանն առաջարկում է մինչև ՍԴ-ի վճռի հրապարակումը դադարեցնել քաղաքական ակցիաները

Աշոտյանն առաջարկում է մինչև ՍԴ-ի վճռի հրապարակումը դադարեցնել քաղաքական ակցիաները

Կրթության և գիտության նախարար, ՀՀԿ-ական պատգամաբոր Արմեն Աշոտյանը ողջունում է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սահմանադրական դատարան դիմելու քայլը՝  երկրում ընթացող քաղաքական գործընթացները ՀՀ Սահմանադրությանն համահունչ իրականացնելու հրամայականից ելնելով, սակայն առաջարկում է «յուրօրինակ «ճանապարհային քարտեզ»»:

1. Մինչև Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը դադարեցնել բոլոր քաղաքական ակցիաները, քանզի քաղաքական հանրային միջոցառումները կընկլալվեն որպես ճնշում Սահմանադրական դատարանի վրա:

2. Երկու կողմերի քաղաքական գործիչներին առաջարկել հրապարակային գործունեության մեջ շեշտել բացառապես հարցի իրավական կողմերը, զերծ մնալով ավելորդ հռետորականությունից և քաղաքական մեկնաբանություններից:

3. Հայտարարել, որ Սահմանադրական դատարանի վճիռը, անկախ իր բովանդակությունից, ընդունվում է կողմերի համար որպես վերջնական և իմպերատիվ վերդիկտ: Հակառակ պարագայում գործընթացի հետագա սահմանադրականությունը դրվում է հարցականի տակ:

Այս մասին Աշոտյանը գրել է Facebook-ի իր էջում:

Tekali Taxi