Home / Հայաստան / ԱԺ-ում դրական եզրակացություն են տվել «Մարտի 1»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծին

ԱԺ-ում դրական եզրակացություն են տվել «Մարտի 1»-ի հարցով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախագծին

Այսօր ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Զուրաբյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Նիկոլ Փաշինյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Արամ Մանուկյանի հեղինակած «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագծին:

Ինչպես ասված է ՀՀ ԱԺ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը տեղեկացրել է, որ նախորդ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած քննարկման ընթացքում ստացված առաջարկներից գրեթե բոլորն ընդունվել են, կատարվել են խմբագրական և բովանդակային փոփոխություններ: Ըստ այդմ՝ ժամանակավոր հանձնաժողովը կազմված կլինի 7 պատգամավորից, ՀՀԿ խմբակցությունը կունենա երկու պատգամավոր, մեկական պատգամավոր կունենան ԱԺ մյուս խմբակցությունները: Առաջարկ էր եղել, որ ժամանակավոր հանձնաժողովի կազմում ընդգրկված լինի նաև մեկ անկախ պատգամավոր, ինչը դեռևս քննարկման փուլում է:

Ժամանակավոր հանձնաժողովն իր գնահատականի վերաբերյալ մինչև տարեվերջ Ազգային ժողովին կներկայացնի գրավոր եզրակացություն:

Tekali Taxi